Տկիբուլի քաղաքում (Իմերեթի շրջան) գտնվող Մինդելիի ածխահանքի հանքափորները հրաժարվել են աշխատել՝ պահանջելով 300 լարիով (մոտ 95 դոլար) աշխատավարձի ավելացում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Սաքնախշիրի» ընկերությունը, որին պատկանում է հանքը, հայտարարել է, որ պատրաստ է քննարկել հանքափորների պահանջները:
«Սաքնախշիրին» «Վրացական արդյունաբերական խումբ» հոլդինգի դուստր ձեռնարկություն է, որը տասնյակ էներգետիկ օբյեկտներ ունի երկրում: