ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տելեկոմ Արմենիա»-ի նոր հեղափոխական առաջարկը. 25 ԳԲ/Վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Telecom Armenia-ն (ապրանքանիշը` Beeline) Դավթաշենում ավարտել է աշխարհի առաջադեմ NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց: Ուրբաթ՝ հուլիսի 2-ին այդ մասին հայտարարեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Ապագայի ցանցի մեկնարկ»-ի ժամանակ:

okia Fixed Networks ընկերության նախագահ Սենդի Մոթլին նշեց. «Գերարագ լայնաշերտ ինտերնետը շատ կարևոր է պանդեմիայից հետո Եվրոպայի վերականգնման գործում: Եվ մենք այս հիանալի նախաձեռնության շրջանակում հպարտ ենք լինել «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր գործընկերն և երկիրը միավորել գերարագ լայնաշերտ կապով։

Ի դեպ, միջոցառմանը ներկա էր նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարի խոսքո, Այս առաջարկը, հեղափոխական է եւ հնարավորություն է տալիս որ մարդիկ իրենց տանից գրավեն աշխարհը։
նախարարի սինխրոն կարճոտ

Ըստ «Տելեկոմ Արմենիա» ընկերության՝ NGN ցանցը ստորգետնյա հուսալի և անվտանգ ճանապարհով հասնում է մինչև Դավթաշեն վարչական շրջանի յուրաքանչյուր բազմաբնակարան շենք:

Բաժանորդների մեծ մասը կապի որակից բողոքում է Wi-Fi սարքերի անորակության պատճառով: Բայց ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը վստահեցնում է, որ այն բաժանորդները, որոնք կվստահեն իրենց և կօգտվեն իրենց տրամադրած Nokia Beacon սարքավորումներից, այլևս այս խնդիրը չեն ունենա։




Լրահոս