Աշխարհում կորոնավիրուսից մահացել է գրեթե 4 միլիոն մարդ, վարակվել է ավելի քան 183 միլիոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը մոտենում է 4 միլիոնին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Worldometers կայքը:

Կայքում վերջին թարմացումը արվել է այսօր՝ հուլիսի 3-ին, Երևանի ժամանակով 16:08-ին: Ըստ վերջին տվյալների՝ համավարակի բռնկումից ի վեր աշխարհում COVID-19-ից մահացած մարդկանց թիվը կազմում է ավելի քան 3 մլն 981 հազար (3 981 965): Իսկ վարակվածների ընդհանուր թիվը անցնում է 183 միլիոնը (183 948 307): Նրանցից առողջացել է ավելի քան 168 միլիոնը (168 359 910):

Իսկ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով առաջատար երկրներն են ԱՄՆ-ը (34 580 198) Հնդկաստանը (30 502 362) և Բրազիլիան (18 687 469):




Լրահոս