![](https://armlur.am/wp-content/uploads/2021/07/8080503_0_332_3076_1996_1000x541_80_0_0_cc4c85262d6d2d21eddeadf8e1b40b2b.thumb_.jpg)
Ուկրաինայի հետ Բելառուսի պետական սահմանի պաշտպանությունն իրականացվում է ուժեղացված ռեժիմով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանային հանձնաժողովի ներկայացուցիչը:
Ուրբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ սահմանապահ ծառայությունների զինվորներին հրահանգել է ամբողջովին փակել սահմանն Ուկրաինայի հետ: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմից «մեծ քանակով զենք» է հասնում Բելառուս:
Բելառուսի պետական սահմանային հանձնաժողովի ներկայացուցիչն, իր հերթին, նշել է, որ «առանձին հատվածներում սահմանապահ ծառայությունը խստացված վերահսկողություն է իրականացնում քաղաքացիների՝ սահմանամերձ գոտի այցելելու և այնտեղ գտնվելու հարցում»: