Ջո Բայդենը որոշել է չեղարկել մահապատիժն ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս երկրում մահապատիժը չեղարկելու օգտին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին՝ կայացած ճեպազրույցի ժամանակ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

«Նախագահը հստակ հասկացրել է, որ ցանկանում է դադարեցնել մահապատիժը: Նա ուրախ է, որ գլխավոր դատախազն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»,- հայտարարել է Սակին:

Ըստ նրա, Բայդենը հայտարարել է, որ հանդես է գալիս մահապատժի դեմ, և իր թիմը խոստացել է քայլեր ձեռնարկել այն չեղարկելու ուղղությամբ:




Լրահոս