![](https://armlur.am/wp-content/uploads/2021/07/image_750x_60e1b8c4ad722.jpg)
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարը:
Այսօր կայացած եզրափակիչ 2-րդ մրցամարտում մեր գրոսմայստերը մեկնարկում երկու հաղթանակ տարավ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի նկատմամբ: Այդպիսով, Լևոն Արոնյանը ժամանակից շուտ ճանաչվեց մրցաշարի հաղթող, քանի որ մրցակիցն այլևս հնարավորություն չուներ ռևանշի հասնել առաջին մրցամարտում կրած պարտության դիմաց:
Գլխավոր մրցանակից բացի մեր շախմատիստը կստանա նաև 30 հազար դոլար պարգևավճար: Վլադիսլավ Արտեմիևը կխրախուսվի 15 հազար դոլարով: