Այսօր առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, հայտնում են ՍԱՏՄ-ից:
«Այցի նպատակն էր ստուգել, թե արդյո՞ք կենդանի վաճառողները կատարում են այն պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն կենդանիներին անասնաշուկա տեղափոխելու համար:
Շրջայցին հետևել են նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Արթուր Շատվորյանը:
Հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել:
Շրջայցի ընթացքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել: Այդուհանդերձ, շուկան կմնա ՍԱՏՄ խստացված վերահսկողության ներքո»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում: