«Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը». Բաթումիում դպրոցական հայ տղա է դանակահարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաթումիում հուլիսի 3-ին, Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Այս մասին հայտնում է Ալիք մեդիան:

Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է:

Այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները:
Ըստ նրանց՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,Գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ:

Ալիք Մեդիան փորձել է մանրամասներ պարզել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից, սակայն, վերջիններս հրաժարվեցին մեզ պաշտոնական տեղեկություն փոխանցել:




Լրահոս