Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Սահմանադրության օրվան նվիրված: Նա մասնավորապես գրել է.
«Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է՝ մեր երկրի մայր օրենքի ընդունման տարեդարձը: Իսկ Սահմանադրության մեջ հստակ գրված է.
հոդված 14.
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և մխրճվել մեր երկիր՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում…
Բայց դե՝ շնորհավոր բազմիցս խախտված ՀՀ Սահմանադրության օրը»: