Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատության կենթարկվի աղիների դիվերտիկուլյար հիվանդության հետ կապված: Այս մասին հայտնում են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից:
«Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղևորվել է Ջեմելլիի անվան հիվանդանոց, որտեղ կիրականացվի աղիների դիվերտիկուլյար հիվանդությամբ պայմանավորված վիրահատությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: