ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուկայում վարունգի գինը սրընթաց բարձրանում է. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներքին շուկայում վարունգի գինը սրընթաց բարձրանում է: Պատճառը՝ վարունգի դեֆիցիտն է: ArmLur.am-ը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ վարունգի մեկ կիլոգրամը օրեր առաջ վաճառվել է 100-150 դրամով, իսկ այս օրերին այն արժե 350-400 դրամ: Վարունգի մեծածախ գինն արժե 250-300 դրամ:

ArmLur.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի բնակիչները, որոնք վարունգի մշակությամբ են զբաղվում փոխանցեցին, որ մայիս ամսին տեղացած ուժգին կարկուտը մեծ վնասներ է հասցրել վարունգի մշակաբույսերին. կարկուտի հետեւանքով պատռվել են ջերմոցների թաղանթները եւ վնասվել է վարունգի բույսը, ինչի հետեւանքով ջերմոցատերերը չեն կարողացել նախատեսված քանակությամբ վարունգ հավաքել:

Բացի այս, գարնանը ցանած վարունգի բույսերն արդեն չորացել են, դրանք այլեւս բերքատու չեն: Նաեւ՝ վարունգի գնի բարձրացման երրորդ պատճառ էլ է շրջանառվում. այն, որ այս տարի գյուղացիները քիչ են վարունգ մշակել՝ նախընտրելով լոլիկը:

Սա է պատճառը, որ լոլիկի գինն այս ընթացքում ցածր է: Օրինակ, լոլիկի մեծածախ գինն արժե 70-80 դրամ: Մինչդեռ նախորդ տարվա ընթացքում այն փոքր-ինչ թանկ է եղել 120-150 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս