ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2021 թվականի հուլիսի 1-ին Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եւ և նրա գույքի նկատմամբ : ArmLur.am-ը գրել էր, որ նախկին պատգամավորի գործերը այդքան էլ լավ չեն: ՀՀ բանկերից մեկը դիմել է սնանկության դատարան եւ հարկադիր սնանկացման է տանում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին: Մեզ հայտնի էր դարձել, որ նախկին պատգամավորը բանկին պարտք է, որը անցնում է 5 միլիոնի շեմը եւ չի կարողացել վճարել, ինչի համար էլ բանկը դիմել է դատարան եւ նախկին պատգամավորին տանում է հարկադիր սնանկացման: Իսկ ինչու է դատավոր նման որոշում կայցրել: Դատարանը ծանուցումները էր ուղարկել Առաքել Մովսիսյանի եւ տրամադրելով 15 օրյա ժամկետ` իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան` առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով` «Չպահանջված»:
Արդյունքում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու վայրը բացահայտել հնարավոր չէ, ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:
Հետևաբար նկատի ունենալով, որ ֆիզիկական անձ պարտապանը բացակայում է իր բնակության վայրից և վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել, դատարանը գտնում է, որ Առաքել Աբրահամի Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում:
Քնար Մանուկյան