Անապայում 3 մարդ է ջրահեղձ եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անապայում ջրահեղձ է եղել երկու տղամարդ և 13 տարեկան երեխա, հաղորդում է Կրասնոդարի երկրամասի դատախազությունը, փոխանցում է РИА Новости-ն:

Ողբերգությունը տեղի է ունեցել Վիտյազեվո գյուղի Իբիցա լողափում: Ականատեսների պատմելով՝ ծովում լողացող երեխային ալիքը սկսել է հեռացնել ափից: Օգնության են հասել հայրը և երեք ականատես: Հայրը, երեխան ու օգնության շտապողներից մեկը խեղդվել են:

Մյուսներին դեռ փնտրում են: Տեղում աշխատում է Անապայի շրջանային դատախազությունը:




Լրահոս