Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ․
Սիրելի´ հայրենակիցներ,
Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են: Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները:
Նրանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան անընդունելի է, պարզապես անկեղծ չէ: Հենց այս իրական արժեքներն է ամրագրել ՀՀ Սահմանադրությունը` մեր երկրի Մայր օրենքը: Այդ արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են: Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով: