Հայաստանում կորոնավիրուսի թեստի հանձնման արժեքը չնայած պահանջարկի ավելացմանը չի նվազում. այն տատանվում է 15-20 հազար դրամի սահմաններում: Ինչպես հայտնի է՝ վերջին ամիսներին Հայաստանից մեծ թվով քաղաքացիներ են մեկնում, որոնք պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն եւ դրա բացասական արդյունքի առկայության դեպքում միայն հնարավոր է հանրապետությունից դուրս գալ: Եւ չնայած այս պահանջարկին՝ տեղական լաբորատորիաներում մտադիր չեն գներ նվազեցնել:
Սրան զուգահեռ, ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե տարածաշրջանային որ երկրում որքան է կազմում կորոնավիրուսի թեստ հանձնելու ծառայությունը: Մեզ հայտնի դարձավ, որ օրինակ Վրաստանում կորոնավիրուսի թեստի հանձնումը տատանվում է 95-120 լարիի կամ 29-36 դոլարի սահամններում: Այսինքն՝ 15-18 հազար դրամ: Ի դեպ, Վրաստանում, եթե զբոսաշրջիկները երրորդ օրը կորոնավիրուսի թեստ չհանձնի, ապա 2000 լարի կամ 613 դոլար տուգանք պետք է վճարի:
Ի դեպ, Ադրբեջանում եւս կորոնավիրուսի թեստի արժեքը բարձր. այն տատանվում է 29-37 հազար դրամի սահմաններում: Իսկ ահա Ռուսաստանում այն արժե 17 հազար 500 դրամ:
Ս.Հ.