Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ մրցումային օրը ռինգ դուրս եկած բոլոր 4 հայ բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել:
Առավոտյան մրցահերթում իրենց մրցակիցներին հաղթել են 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը: Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ Խաչատրյանը առավելության է հասել հունգարացի Կիս Սանդորի նկատմամբ:
Երեկոյան մրցահերթում մեր անպարտելի մրցելույթների շարքը շարունակեցին 50 կգ քաշային Վեհմեր Մարիտիրոսյանը և 46 կգ քաշային Էրիկ Առստամյանը: Ընդ որում՝ Էրիկը նոկաուտի ենթարկեց թուրք բռնցքամարտիկին: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրեցին մենամարտը:
Տեղեկացնենք, որ Թբիլիսիում մեր բռնցքամարտիկների հետ է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: