Ինչ է որոշել Փաշինյանը Ալեն Սիմոնյանի հետ կապված. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.Չնայած ՔՊ-ն ընտրություններից հետո վարչության նիստ չի արել, եւ չեն որոշել, թե ով է լինելու ԱԺ նախագահը, սակայն այդ հարցը համարում են որոշված․ այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նիկոլ Փաշինյանը որոշել է գնահատել նրա անձնական հավատարմությունն իրեն, բայց նաեւ նրան պահել բռի մեջ եւ ԱԺ է գործուղել Արսեն Թորոսյանին, ում խմբակցության ղեկավար կընտրեն։ Դրանով վարչապետը կկարողանա վերահսկել միմյանց հետ բարդ հարաբերություններ ունեցող Սիմոնյանին ու Թորոսյանին՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով։

Ի դեպ, Արսեն Թորոսյանն ԱԺ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Սուրեն Պապիկյանին, իսկ Ալեն Սիմոնյանը ՔՊ խմբակցության ղեկավար էր պատկերացնում Հայկ Կոնջորյանին։




Լրահոս