Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ի համար աշխատած անձինք անպատիժ մնացին. ընտրախախտումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մինչ ուժային կառույցները հայտնում են նոր բացահայտումների մասին, որով իբր թե անձինք աշխատել են ընդդիմադիր ուժերի համար, անպատիժ են մնում Նիկոլ Փաշինյանի իշխանության համար աշխատած անձինք:

Մասնավորապես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում  ձերբակալվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն: Հաղորդագրության համաձայն, նա սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Եվ սա միակ այսպիսի դեպքը չէ, ավելին ընդդիմադիր համայնքապետերի կամ այլ անձնանց նկատմամբ հետապնդումները շարունակվելու են: Սակայն դրան զուգահեռ անպատիժ են մնում այն անձինք, որոնք ծառայություններ են մատուցել իշխող ուժին, իսկ այդպիսի դեպքերը քիչ չեն եւ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ է ունեցել նաեւ ArmLur.am-ը:

Մասնավորապես, հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը գրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոտք վարչական շրջանում գտնվող թիվ 20/50 ընտրատեղամասում ArmLur.am-ի թղթակիցը զանգվածային խախտումներ է արձանագրել։ Այս ընտրատեղամասում քվեարկում են բանակային Գեղարքունիքի կորպուսի զինվորների, զինծառայողների մի մասը, որոնք ուղղորդված ընտրում են իշխանությանը՝ ՔՊ-ին։

ArmLur.am-ն արձանագրել էր, որ հրամանատար Գեւորգ Պետրոսյանը ակնհայտորեն ուղղորդում է զինվորներին, դուրս չի գալիս ընտրատեղամասից:

Մեկ այլ դրվագ եւս. ՔՊ Մեծ Մասրիկի պատասխանատուն ընտրատեղամասի դիմաց ակտիվորեն շփվում էր զինվորների հետ։ Երբ նրան հարցրեցինք, թե ինչ է պատահել, նա պատճառաբանեց, թե հացուջուր է բերել։ Նկատենք, որ այս դեպքը տեղի է ունեցել Սոթքում։

Իհարկե, այլ ուղղորդման դեպքեր, խախտումներ եւս եղել են, սակայն այս ամենի փոխարեն քննություն է իրականացվում միայն այն դեպքում, երբ դրանք վերաբերում են ընդդիմադիր ուժերին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս