Հայտնի հայրիկներն եւ մայրիկներն արդեն մի քանի օր է ինչ իրենց երկրպագուների հետ կիսվում են առաջնեկների 1-ամյակի առթիվ կազմակերած խնջույքների գեղեցիկ լուսանկարներով եւ բարեմաղթանքներով։
ArmLur.am-ն իր ընթերցողներին ներկայացնում է այն հայտնի ծնողներին, ովքեր օրերս նշել են իրենց երեխաների տարեդարձը։
Այսպիսով, ռուսաստանաբանկ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը որդու՝ Գասպարի 1-ամյակը տոնել է հուլիսի 3-ին, իսկ ահա հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին դիմահարդարը մեծ շուքով նշել է իր 28-ամյակը։
«Շնորհավոր ծննդյանս օրը: Այսօր ես դառնում եմ 28 տարեկան, չէի կարող ավելի լավ նվեր պատկերացնել, քան որդիս է, մեծ ու սիրելի ընտանիքս, եւ դուք՝ իմ սիրելի լսարան: Ես ձեզ շատ եմ սիրում»,- գրել է նա:
Գոհարի որդու ծննդյան խնջույքին երգել են Ռազմիկ Ամյանը, Արկադի Դումիկյանը: Գոհարը նշել է, որ Ռազմիկ Ամյանի երգի ներքո որդու հետ պարելն իր երազանքներից մեկն էր, որն իրականացել է:
Որդու ծննդյան խնջույքից հետո Գոհարն ընտանիքի ու ընկերների հետ նշել է իր 28-ամյակը: Խնջույքը եղել է շենքի 86-րդ հարկում եւ վերեւից ալպինիստները պահել են «Շնորհավոր ծնունդդ, Գոհար» գրությամբ պաստառ: Այս անակնկալը նրան մատուցել եղբայրներն ու քույրը:
Դիմահարդարը նաեւ ցույց է տվել, թե ինչ շքեղ նվերներ են ստացել ինքն ու որդին: Գոհարը Rolex բրենդի ժամացույց է նվեր ստացել, որի արժեքը 40-50 հազար դոլար է: Նա նաեւ նվերներ է ստացել Yves Saint Laurent, Balenciaga, Valentino, Dior, Tom Ford, Louis Vuitton բրենդներից:
Դիմահարդարը ցույց է տվել իր ծնողների նվերը Mercury բրենդից և նշել, որ այն զարդերի աշխարհի ամենաթանկարժեք բրենդներից է: Ծնողները Գոհարին ականջօղներ են նվիրել, դիմահարդարն ընդգծել է, որ դրանք մեկ Mercedes մեքենա արժեն: Բրենդի պաշտոնական կայքում ականջօղներն արժեն 20 հազար դոլարից ավելի:
Գոհարը նաև պատմել է, որ ամուսինն իրեն սպիտակ ոսկուց ադամանդապատ մատանի ու ականջօղներ է նվիրել, բայց չի նշել դրանց գինը:
Դիմահարդարը ցույց է տվել նաեւ որդու նվերները՝ 1 կգ արծաթից սպասք, ոսկյա խաչ, մատանի, տարբեր հագուստներ թանկարժեք բրենդներից:
Գոհար Ավետիսյանի գերշքեղ ծննդյան արարողությունից հետո հուլիսի 5-ին Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը նշել են 1-ամյա Ռոբի տարեդարձի եւ մկրտության արարողությունը։
Ծնողները փոքրիկ Ռոբերտին մկրտել են Էջմիածնի սուրբ Շողակաթ եկեղեցում, որտեղ նախընտրել էին նաեւ պսակադրվել:
Արարողությունից հետո նրանք խնջույք են կազմակերպել երեւանյան ռեստորաններից մեկում: Փոքրիկ Ռոբերտը նաեւ մեծ տորթ ու տարոսիկներ է ունեցել: Խնջույքին երգել են Գրիշա Աղախանյանը, Էրիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Ալլա Լեւոնյանը, Արփի Շահնուբարյանը: Նրանց հյուրերի թվում են եղել Արթուր Գրիգորյանը, Մանե Գրիգորյանը, Թելման Խաչատրյանը, Ավետ Բարսեղյանը, Վիկա Մարտիրոսյանը եւ այլք։
Միհրանն ու Արփին կազմակերպել են նաեւ փոքրիկի ատամհատիկի արարողությունը: Ռոբերտն ընտրել է ֆուտբոլիստի մասնագիտությունը:
Իսկ, երեկ իրենց դստեր մեկ տարեկանն են նշել նաեւ երգչուհի Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը։
Ծնունդդ շնորհավոր իմ Կարինա, եթե քեզ վրձնով նկարեի, կնկարեի հենց այնպիսին, ինչպիսին, որ կաս։ Աստված ինձ իմ երազած բալիկին պարգևեց ու չափից շատ շռայլ գտնվեց»,-շնորհավորել է Աննան։
Լիդա Եղիազարյան