Մահացել է դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը:
Այս մասին գրված է նշանավոր դուդուկահարի թոռնիկի՝ Ջիվան Գասպարյան կրտսերի Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,- գրել է նա:
Նշենք, որ Ջիվան Գասպարյանը 93 տարեկան էր: