ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եզակի մեծություն էր.» ինչպես են հիշում ընկերները Ջիվան Գասպարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վախճանվել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Այս մասին Ֆեյսբուքում գրառմամբ հայտնում է դուդուկահարի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

Աշխարհահռչակ դուդուկահարը 92 տարեկան էր:

ArmLur.am-ը ի հիշատակ մեծ լեգենդի զրուցել է նրա ընկերների՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի եւ Կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանի հետ:

Ջիվան Գասպարյանը Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ էր, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ։ Թողարկել է ավելի քան երկու տասնյակ ձայնասկավառակ, նվագել է հազարավոր համերգներում, մասնակցել համաշխարհային ճանաչում վայելող ֆիլմերի երաժշտության ստեղծմանը: Արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի», պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով և Հայաստանի Հանրապետության այլ պետական ու գերատեսչական պարգևներով, արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան




Լրահոս