37–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ուլիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Սեդրակ Գասպարյանը իր վարած Nissan Sunny մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիների հետ Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորը մահացել է, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Արմավիրի բաժին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:




Լրահոս