Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը հաղթանակով է մեկնարկել 63 կգ քաշային Յուրա Բաբլումյանը:
Հայ մարզիկը շատ վստահ առավելության է հասել մոլդովացի Ստանիսլավ Պաստուհովի նկատմամբ:
Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: