ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Իզմիրյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին:
Ինչպես հայտնի է Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Իզմիրյան բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել ՙՙՀայաստան՚՚ դաշինքի օգտին:
Արմեն Չարչյանը կալանավորված է :
Ք. Մ.