ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարիներ առաջ «պրոմխ» տված դատավորը նշանակվեց նախագահ. ինչ սկանդալի մեջ է նա հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ առաջ քրեական գործերից մեկով «պրոմխ» տված դատարանի նախագահը վերադարձավ իր աթոռին: Ինչպես հայտնի է՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը:

Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրացել է հուլիսի 4-ին: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում դատավորները ցանկանում են տեսնել հեղինակություն վայելող, բարձր վարկանիշ ունեցող և անաչառ դատավոր Մխիթար Պապոյանին, մինչդեռ դա ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի սրտով չէր, քանի որ համակարգում հեղինակություն վայելող դատավոր Մխիթար Պապոյանը որևէ կերպ չէր համաձայնի գործարքի գնալ Ջհանգիրյանի հետ, քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանահաճո որոշումներ չէր կայացնել:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում էին նաև դատավոր Սևակ Համբարձումյանի և Տիգրան Սահակյանի թեկնածությունները, որոնք բավականին մոտ հարաբերություններ ունեն ՀՀ նախկին զինդատախազ, այժմ՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Ինչեւէ, արդյունքում Տիգրան Սահակյանը ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Ստացվում է՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհագիրյանը համակարգը ամրապնդում է իրեն ենթարկվող դատավորներով, հետագայում դատական համակարգից ցանկալի արդյունք ստանալու համար:

Իսկ հիմա եւս մեկ կարեւոր ուշագրավ հանգամանքի մասին: Նորընտիր վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը 2008 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը ,սակայն աղմկալի պատմության արդյունքում նրա հետ գործարքի գնացին ու հանեցին նախագահի պաշտոնից: Այսպիսով, 2016 թվականին մամուլը ողողվեց երկու դատավորների շուրջ առաջացած սկամդալային պատմությամբ: Մասնավորապես , վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի պաշտոնն իջեցրել էին, նրան տալով սովորակն դատավորի կարգավիճակ, իսկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը, ինչպես հիմա անհետացել էր : Իսկ ահա պատճառը մի քրեական գործով, ինչպես մամուլն էր գրել «պրոմըխն» էր:

Ըստ տեղեկությունների ասում են, թե ինչ-որ գործով Ս.Ուզունյանն ու Տ.Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական։

Այնքան, որ Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումդ գրի գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում է գրել ու անհետացել, իսկ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում՝ դատավորի կարգավիճակով։

«Թե որ գործով և ինչ վրիպում էին թույլ տվել հայտնի չդարձավ, սակայն որոշ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձավ: Պարզվում է՝ այդ «վրիպումի» մասով արտահոսքը կազմակերպել է ու ղեկավարներին հայտնել է դատավորներից մեկը: Եվ ահա Սամվել Ուզունյանին ՀՔԾ-ն կաշառքի գործով երկու տարի է՝ փնտրում է, իսկ ահա տարիներ առաջ «պրոմխ» տված Սահակյանի համար արշալույսները խաղաղ են ու նա վերադարձավ իր՝ նախագահի աթոռին:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս