ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու շաբաթ անց Ֆուչիկի փողոցը դեռ շինարարական աղբով է լցված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուչիկի փողոցում արդեն երկու շաբաթ է, ինչ փնթի, թափթփված վիճակ է: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քնից արթնացել էր ու որոշել աշխատել՝ ապամոնտաժելով շինությունները, բայց արդեն երկու շաբաթ է, ինչ Ֆուչիկի փողոցի այս հատվածը շինարարական աղբով է լցված: Եւ ամենակարեւորը՝ այս օրերին ոչ քաղաքապետարանից, ոչ էլ վարչական շրջանի աշխատակազմից ոչ ոք վերահսկողություն չի իրականացրել՝ աղբն այդպես էլ չի հավաքվել, տարածքը չի մաքրվել եւ չի կանաչապատվել:

Մինչդեռ շինության սեփականատերերին քաղաքապետարանից պատճառաբանել էին, որ պետք է քանդեն շինությունն ու գազոնապատեն, կանաչապատեն: ArmLur.am-ը այսօր եղավ Ֆուչիկի փողոցում եւ արձանագրեց այդ խայտառակ պատկերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս