Քիչ առաջ ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Հենց նոր, ապօրինի կերպով ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Առուշ Առուշանյանն ասել էր, որ Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից ցուցմունք կորզեն իր դեմ։
Հիշեցնենք, որ այսօր ArmLur.am-ը գրել էր, որ քաղաքի Կենտրոնի նստավայրում քննվում է Քարահունջ վարչական շրջանի ղեկավարի կալնավորման հարցը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ամենայն հավանականությամբ վարչական շրջանի ղեկավարին ազատ կարձակեն, քանի որ իրավապահները նրան ազատության դիմաց առաջարկել են «գործարք»: Մասնավորապես, ցուցմունք տալ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ, որի դիմաց նրան ազատ կարձակեն: Ըստ էության՝ վերջինս համաձայնել է: Ասել է թե՝ իշխանությանը ցանկալի բովանդակությամբ ցուցմունքի դեպքում Լուսինե Ավետյանը ազատ կարձակվի: