Առուշ Առուշանյանը դուրս եկավ ՀՔԾ-ից. նա բերման էր ենթարկվել հանցանք կատարելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դուրս է եկել Հատուկ քննչական ծառայությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբանը նշեց, որ Գորիսի քաղաքապետը վկայի կարավիճակ ունի։

«Նա բերման ենթարկվեց հանցանք կատարելու կասկածանքով։ Փաստացի հարցաքննվեց վկայի կարգավիճակով, սակայն կասկածի շուրջ։ Նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում»,- ասաց փաստաբանը։

Էրիկ Ալեքսանյանը նաև մանրամասնեց, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը. «Խոսքը գնում է ընտրողների կողմից կաշառքներ տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործին»։




Լրահոս