Չինաստանը խոստանում է փրկել Երկիրը աստղակերպերիրց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ ստեղծում է տիեզերական բազա՝ Երկիր մոլորակը աստղակեպերից պաշտպանելու համար,գրում է SCMP-ն: Ծանր չինական Չանչժեն-5 հրթիռների հիմքի վրա կստեղծվեն տասնյակ հարվածային հրթիռներ, որոնք կուղղվեն աստերոիդների ուղղությամբ և կփոխեն նրանց թռիչքի տրամագիծը:

Ավելի վաղ ՆԱՍԱ-ն էր ներկայացրել մի նախագիծ ՝ HAMMER (Hypervelocity Asteroid Mitigation Mission for Emergency Response), որով նախատեսվում էր ստեղծել մի քանի տասնյակ հրթիռներ, որոնք կաշխատեն կինետիկ էներգիայով և կփոխեն աստղակերպերի անկման ուղղությունը:

Մինչդեռ ատոմային հարվածներով դրանց ուղղությունը շեղելը Երկիր մոլորակի բնակիչների համար այդքան էլ անվտանգ չէ: Չինաստանը հաստատում է, որ աստղակերպերի դեմ պայքարի ոչ ատոմային ծրագիրը կավարտվի առաջիկա 10 տարում: 23 տիեզերանավ-կամիկաձե կստեղծեն:

Այդ տիեզերանավերի բազան 3 տարվա ընթացքում կփոխի բոլոր աստղակերպերի անկման ուղղությունը, որոնք սպառնում են Երկրին:




Լրահոս