«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա։ Տիգրան Ավինյանը, հավանաբար, հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Մեր տեղեկություններով, նա տեղափոխվում է մասնավոր սեկտոր, սակայն նրա գրասենյակից համառորեն հերքում են այդ լուրերը։
Իսկ Մհեր Գրիգորյանը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հայտնվել է 2018 թվականին՝ ԲՀԿ-ի քվոտայով, եւ այդպես էլ մնացել, չնայած իր պասիվությանն ու ոչնչով աչքի չընկնելուն, կպահպանի պաշտոնը։ Բանն այն է, որ նա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ է լեզու գտել, այլեւ Ռուսաստանն է նրան ուզում տեսնել կառավարությունում՝ փոխվարչապետի պաշտոնում։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։