ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կեսգիշերային «նվեր» նոր Պարեկային ծառայությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ համացանցը  ողողված է նոր պարեկային ծառայության լուսանկարներով, գրառումներով: Եվ չնայած իշխանության ներկայացուցիչները հպարտանում են նոր ծառայությունով՝ ասելով, թե կատարելագործում են ոլորտը, սակայն փաստ է մեկ բան՝ որքան էլ նոր ծառայություն բերեն, անվանումներ փոխեն, սակայն հրավառությունների դեմ պայքարել այդպես էլ չի ստացվում:

Պարեկային նոր ծառայությունը գործում է երեկվանից եւ հենց երեկ երեկոյան ArmLur.am-ը ֆիքսեց նվեր նոր պարեկային ոստիկանությանը. հրավառություն կեսգիշերին՝ Երևանի կենտրոնում՝ Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի մոտ:

Այսօր ArmLur.am-ին խնդրի շուրջ ծառայությունից պարզաբանեցին, որ հրավառության վայրը տեղորոշելու խնդիր է առկա եւ, եթե պարեկապահակային ծառայության շրջիկ աշխատակիցը նկատի, ապա տեղում արձանագրություն կկազմվի:

Այստեղ հիշենք կառավարության նիստերից մեկին մի դրվագ, երբ հրավառությունների դեմ պայքարին անդրադարձել էր նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հետաքրքիր զրույց ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Եթե պարեկային նոր ծառայությունը տեղորոշում է ցանկանում, ապա մենք այն տրամադրել ենք, հուսով ենք՝ մեր հրապարակման հետքերով նրանք կգնան եւ իսկապես պայքար կսկսեն հրավառությունների դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս