ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրաշոկեր, մահակ և լապտեր. ինչ են կրում պարեկային ծառայության աշխատողներն իրենց համազգեստի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ավագ լեյտենանտ, ծառայության ավագ տեսուչ Մարինե Հովակիմյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե իր համազգեստի վրա ինչ է կրում. mահակ, էլեկտրաշոկեր, որոնք սակայն երեկվա ընթացքում չի կիրառվել:

Պարեկային ծառայության առաջին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար ոստիկանության կապիտան 31-այմյա Նիկոլ Ավետիսյանն արդեն 14 տարի է, ինչ ոստիկանության համակարգում է: ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկվա ընթացքում տարբեր բնույթի ահազանգեր են ստացել: Երեկ պարեկային ծառայության ներկայացուցիչները հարթել են նաեւ ամուսինների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը:

Իսկ ահա ծառայության մեկ այլ՝ կրտսեր սերժանտ 21-ամյա Էրիկ Հունանյանը ոստիկանության համակարգում նոր է: Ասում է՝ ընտանիքի անդամները ողջունել են իր՝ պարեկային ծառայությունում ընդգրկվելու որոշումը:

Հուսանք՝ նոր պարեկային ծառայությունը իսկապես կծառայի իր նպատակին, ինչի համար որ կոչված է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս