Չինաստանում կորոնավիրուսի դեմ 22 պատվաստանյութ կփորձարկեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի դեղամիջոցների և մթերքների որակի վերահսկողության պետական վարչությունը հաստատել է «Քովիդ-19»-ի դեմ 22 պատվաստանյութի կլինիկական փորձարկումների անցկացումը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Յուան Լինը:

Նշվում է, որ տվյալ հակակորոնավիրուսային պատվաստանյութերը մշակվել են 5 տարբեր տեխնոլոգիաների օգնությամբ: Պատվաստանյութերից 4-ը պայմանական թույլտվություն են ստացել շուկա դուրս գակու համար, ևս երեքը թույլատրվել է օգտագործել արտակարգ դեպքերում:

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո տեղի գիտնականները և դեղագործական ընկերությւոնները սկսել են 5 տեսակի պատվաստանյութ ուսումնասիրել: Երկրի գլխավոր համաճարակաբանի կարծիքով՝ երկրում ամենից արագ ընթանում են ադենովիրուսային հիմքով պատվաստանյութի մշակումները:




Լրահոս