ԸՆՏՐՎԵՑ ՈՒ ԳՆԱՑ ՄՈՍԿՎԱ՝ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։

«Կարգավորման գործընթացը բավականին ծավալուն է, քանի որ դրան մաս են կազմում ապաշրջափակման բանակցությունները, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը. Հայաստանն ու Ռուսաստանը կարիք ունեին քննարկել այն բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են տարածաշրջանին»,- նշեց նա։

Նա ընդգծեց, թե նման հանդիպումները կարեւոր են ապաշրջափակման համար, եւ քննարկման առաջնահերթ հարցեր են եղել՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ապաշրջափակումը ու խաղաղության հաստատումը։ Հավելենք, որ Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման աշխատանքներն արդեն մեկնարկում են։ Ինքնիշխանության ու ՀՀ-ում ՌԴ ազդեցության նվազեցման մասին ամենաբարձր գոռացող հեղափոխական իշխանությունը դարձել է ամենառուսահպատակը: ՌԴ-ն է թելադրում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու մեր երկրի անվտանգային օրակարգը: Փոխարենը ՀՀ-ն հայտարարում է հայկական բանակի թվակազմի փոքրացման մասին:

Նորընտիր ԱԺ իշխանական խմբակցությունում կան մարդիկ, որոնք հայտնվել են լուսանցքից դուրս ու տեղյակ չեն, թե իրենց ինչ ճակատագիր է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական խմբակցությունում այս օրերին թեժ քննարկվում է դեռեւս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ապագայի հարցը: Բանն այն է, որ ԱԺ նախագահի աթոռը հանձնվելու է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Միրզոյանին, կարծես թե, Փաշինյանն այդպես էլ իր հավատարիմը չընկալեց: Նրան ո՛չ օրենսդիրում են տեսնում, ո՛չ գործադիրում: Միրզոյանը կա՛մ պետք է համակերպվի պատգամավորական մանդատ ունեցողի իր կարգավիճակի հետ, կա՛մ երկրից դուրս որեւէ պաշտոն զբաղեցնի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանը եւս տեղյակ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն. լուռ սպասում է: Բանն այն է, որ Միրզոյանը դավաճանի խարան ունի իր վրա. ԱԱԾ գործակալ լինելու մասին հայտնի փաստաթուղթը, որ հրապարակեց Միքայել Մինասյանը, Միրզոյանի քաղաքական կարիերայի վրա լուրջ ազդեցություն թողեց: Նույն անորոշ վիճակում է նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որին խմբակցությունում դեմ են կրկին տեսնել փոխնախագահի յարգավիճակում: Բացի այդ, Լ. Նազարյանի ամուսինը` Նարեկ Բաբայանը, որը անակնկալ ազատվել էր Անշարժ գույքի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, ՔՊ նախընտրական ցուցակի 71-րդ համարն է ու պատգամավոր է դարձել: Այսինքն՝ Նազարյանի ընտանիքից երկու հոգով պատգամավոր են դարձել, ինչը թիմում չի ընդունվում: Նրանց մեկին կստիպեն հրաժարվել պատգամավորական մանդատից: Անհասկանալի ճակատագիր է սպասվում նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին: Նրան էլ չեն ցանկանում խմբակցության քարտուղարի պաշտոնը տալ. Սիմիդյանը ՔՊ նախընտրական ցուցակի 74-րդ համարն է, եւ չի բացառվում՝ նրան էլ ստիպեն վայր դնել մանդատը: Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը նրան որեւէ պաշտոն չի խոստանում, եւ օդում կախված է մնացել խմբակցության քարտուղարի ճակատագիրը:

«Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում համատիրությունների գործունեությունը կվերահսկվի, իսկ վերահսկող մարմինը լիազորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Այսպիսով, եթե համատիրությունը հաշվետվությունը թերի է հրապարակել կամ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չի հրապարակել, ապա նախազգուշացում կտրվի: Եթե այդ խախտումը չվերացվի, ապա համատիրության պաշտոնատար անձը կտուգանվի 50 հազար դրամով: Իսկ, ահա, համատիրության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացման համար տուգանքի չափը կկազմի 200 հազար դրամ: Ի դեպ, լիազոր մարմինը՝ ՊԵԿ-ը, իրավունք է ունենալու կասեցնել համատիրության կառավարչի գործունեությունը, եթե նա խախտել է օրենքը: Նշենք, որ Հայաստանի տարածքում գործում են շուրջ 450 համատիրություններ, բայց մինչ այս նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանված չէ: Նրանք համարվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ինքնակազմակերպված քաղաքացիական օղակներ: Հիմա անկախ այդ կառույցները եւս կլինեն վերահսկելի: Հավելենք, որ նախագծի հեղինակը Պետական եկամուտների կոմիտեն է։

Լրահոս