«Ուրալ» ավիաընկերությունը ավելացնում է Ժուկովսկիից Երեւան չվերթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 20-ից «Ուրալ» ավիաընկերությունը «Ժուկովսկի» օդանավակայանից դեպի Երեւան (Հայաստան) թռիչքների քանակը կհասցնի շաբաթական երեքի, հինգշաբթի հայտնել է ավիափոխադրողի տելեգրամյան ալիքը:

«Հուլիսի 20-ից երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին հնարավոր կլինի թռչել Ժուկովսկիից Երեւան», – ասվում է հաղորդագրության մեջ:

«Ժուկովսկի» օդանավակայանի կայքի տվյալների համաձայն` այժմ ավիաընկերությունը դեպի Երեւան միայն մի չվերթ է իրականցնում` հինգշաբթի օրերին:




Լրահոս