Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայի շրջանում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել, հայտնում է ԳԱԼԱ-ն:
Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Նուրու Նուրիեւն ու Էլնուր Հաշիմովը հուլիսի 8-ին առանց իշխանությունների թույլտվության մուտք են գործել Վարանդայի շրջան: Տեղաշարժվելիս տեղի է ունեցել ականի պայթյուն, որից նրանք ծանր վնասվածքներ են ստացել: