Այս պահին մեր տանը խուզարկություն են իրականացնում: Ամեն ինչ անցնում է շատ հարթ, նորմալ գեղեցիկ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույում ասաց Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը:
Նշենք, որ ավելի վաղ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ խուզարկում են Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանը: Քաղաքական վենդետան շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսի 3-ին գրել էր, որ հուլիսի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչության մի խումբ իրավապահներ մեկնում են Սյունիքի մարզ:
Բանն այն է, որ իրավապահ համակարգը տեղեկություններ էր ստացել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ համայնքների ղեկավարներն իբր օրինական ճանապարհով օգնություն են տվել քաղաքացիներին, ինչը իրավապահ համակարգում դիտարկվել է որպես կաշառք: Եվ հիմա, մեր տեղեկություններով, իրավապահները մեկնում են Սյունիք՝ այդ ահազանգերի հետքերով բացահայտումների նպատակով:
Ըստ էության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատը գործի է դրվում, եւ Սյունիքի մարզի մի քանի համայնքի ղեկավարներին պատժելու գործընթաց է սկսվում, թեեւ Փաշինյանը մյուս կողմից էլ խոսում է համերաշխությունից:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան