Հուլիսի 10-ին Սևանա լճում լողասեզոնը կբացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ հուլիսի 10-ին, Սևանա լճում մեկնարկելու է լողասեզոնի բացումը։ Հանրային 8 լողափներից կահավորված են 3-ը։ Հանգստացողների համար կմատուցվեն անվճար տարբեր ծառայություններ՝ փրկարար ծառայություն, բուժսպասարկում, մարզական ու մանկական խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, հանդերձարաններ, լողաթախտեր, հովանոցներ, նստարաններ։

Աննախադեպ շոգը և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները հաշվի առնելով, մասնագետները կանխատեսում են, որ Սևանա լճում հանգստացողների թիվն այս տարի շատ է լինելու։

Ջրափրկարարներն իրականացնելու են 24-ժամյա ուժեղացված ծառայութուն։ Վերջիններս քաղաքացիներին հորդորում են լողալու ընթացքում չհատել լողանշանները, ուշադրություն դարձնել երեխաներին, ոչ սթափ վիճակում չլողալ, ջրային միջոցներից օգտվելիս պարտադիր կրել բաճկոններ և հետևել ջրափրկարարների հրահանգներին։




Լրահոս