Հայաստանում արդեն 92 295 հոգի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ բնակչության մոտ 3.3 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյանը հայտնեց նաև, որ մինչ օրս ՀՀ ներկրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 279 460 դեղաչափ: Պատվաստանյութերի 26.6 տոկոսը (74 400 դեղաչափ) AstraZeneca է, 37.5 տոկոսը՝ ռուսական Sputnik V (105 060 դեղաչափ), 35.7 տոկոսը՝ չինական արտադրության Կորոնավակ (100 000 դեղաչափ):
ArmLur.am-ը նախարարի պաշտոնակատարից հետաքրքվեց, թե ովքեր են ավելի շատ պատվաստվում կորոնավիրուսի դեմ՝ կանայք, թե տղամարդիկ:
Մանրամասները՝ տեսանյութում: