Քոնոր Մաքգրեգորը հայացքների մենամարտի ժամանակ փորձել է հարվածել Դասթին Պորիեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայացքների մենամարտի ժամանակ փորձել է ոտքով հարվածել ամերիկացի Դասթին Պորիեին: 32-ամյա իռլանդացին դրսևորել է իրեն բնորոշ արգրեսիվ վարք: UFC-ի նախագահ Դանա Ուայթը թույլ չի տվել, որ կրքերը թեժանան:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորի և Դասթին Պորիեի միջև երրորդ մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում վաղը՝ հուլիսի 10-ին կայանալիք UFC 264 մրցաշարի շրջանակներում:

Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում 32-ամյա Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել Մաքգրեգորին: Իսկ առաջին հանդիպմանը՝ 2014-ի սեպտեմբերի 27-ին, իռլանդացին էր հաղթել տեխնիկական նոկաուտով:




Լրահոս