ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաքսի ծառայությունների գները կտրուկ թանկացել են. քաղաքացիների ահազանգերի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաքսի ծառայությունների գները վերջին շրջանում կտրուկ թանկացել են. քաղաքացիներն ահազանգում են: ArmLur.am-ը գնացել է ահազանգերի հետքերով՝ խոսելով հենց ոլորտի պատասխանատուների հետ՝ հասկանալու համար, թե  իրականում ինչ է կատարվում տաքսի ծառայությունների շուկայում և արդյոք թանկացման պատճառները օբյեկտիվ են, թե ոչ:

GG  հաճախորդների սպասարկման մենեջեր Վլադիմիր Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում ունեն մեծ պահանջարկ պատվերների քանակի հետ կապված, դրանով պայմանավորված պատվերների նվազագույն արժեքը տվյալ տարածքում կարող է փոփոխվել: Սարգսյան խոսքով՝ երբեմն ունենում են նաև վարորդների պակաս և որպեսզի ներգրավվեն նոր վարորդներ, սակագինն են բարձրացնում՝ այսպես ասած որպես մոտիվացման տարբերակ։

Իսկ ահա Յանդեքս GO-ի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը գնային քաղաքականության փոփոխությունը կապեց վերջին շրջանում հանրապետությունում և հատկապես մայրաքաղաք Երևանում առկա բարձր ջերմային ֆոնի  և քաղաքում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների հետ։

Մեր զրուցակցի խոսքով՝ գերառաջարկի խնդիրը նաև պայմանավորված է նախորդ տարվանից ամբողջ աշխարում տիրող կորոնավիրուսային համաճարակով, քանի որ շատ երկրներում դեռ սահմանափակումներ կան և մեր քաղաքացիները հանգստանում են Հայաստանում և դրան զուգահեռ ունենք նաև զբոսաշրջիկների հոսք․ չէ որ Հայաստանը բաց է օտարերկրյա քաղաքացիների համար։

Քաղաքացիները նաև դժգոհություն են հայտնում կապված վարորդների վարքագծի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում Յանդեքս GO-ի տարածաշրջանային ղեկավարը չբացառեց, որ ունենում են վարորդներ, որոնք այքան էլ ծաառյությանը հարիր չեն, սակայն նաև ավելացրեց, որ այժմ հազվադեպ են հանդիպում նման վարորդներ՝ նկատելով, որ դա էլ միայն start սակագնի վարորդների դեպքում է հնարավոր։

Ինչևէ հուսանք, որ տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները կկարողանան գտնել ճիշտ լուծումներ՝ ոլորտը կարգավորելու համար, ի վերջո հանրային տրանսպորտի այսպիսի անմխիթար պայմաններում քաղաքացիների համար երթևեկելու հարմարավետ միջոց են դարձել հենց տաքսիները։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիաննա Խաչատրյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս