Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու Կազանի «Ռուբինը» հետաքրքրություն են ցուցաբերում «Ժիլինայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նկատմամբ: Այս մասին գրում է Чемпионат-ը:
Հաղորդվում է, որ ԲԿՄԱ-ն ու «Ռուբինը» առաջիկայում կարող են բանակցություններ սկսել սլովակյան ակումբի հետ 21-ամյա խաղացողի տրանսֆերի հարցով: Ռուսական պարբերականը հիշեցնում է, որ Բիչախչյանը «Ժիլինա» է տեղափոխվել Գյումրիի «Շիրակից» 2017-ի ամռանը: 2020-21 մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 33 հանդիպում, խփել 12 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում: Transfermarkt-ը Բիչախչյանի արժեքը գնահատում է 600 հազար եվրո: