Արմեն Սարգսյանի հրամանագրով Ելենա Առաքելյանը և Արմեն Ներսիսյանը նշանակվել են վարչական դատարանի դատավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի հրամանագրերով Ելենա Առաքելյանը և Արմեն Ներսիսյանը նշանակվել են վարչական դատարանի դատավորներ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-94 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ելենա Առաքելյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է Նախագահի հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արմեն Ներսիսյանին նշանակել վարչական դատարանի դատավոր:»,- ասված է Նախագահի մեկ այլ հրամանագրում:




Լրահոս