ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարաձայնություններ, լարվածութուն. ովքե՞ր են լինելու ապագա կառավարության անդամները. մանրամասներ գաղտնի հանդիպումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, արդեն մի քանի օր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները փակ գաղտնի հանդիպումներ են ունենում: Իշխանության վերանախավի մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականները, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որոշում են, թե ապագա կառավարության անդամները ովքեր են լինելու: Ըստ մեր տեղեկությունների` քննարկումները շատ թեժ են անցնում, սակայն դեռևս որևէ հարցում վերջնական որոշում չկա:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` տևական ժամանակ է ՔՊ-ականները քննարկում են,  որ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակեն իրենց թիմից որևէ մեկին: Նիկոլ Փաշինյանը կողմ է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նշանակելուն, բայց կարծես թե վարչության անդամները այլ անձի փնտրտուքի մեջ են: Հիմնական վիճաբանությունն ընթանում է ՀՀ փոխվարչապետերի նշանակման հարցի շուրջ, ինչպես նաև մի քանի առանցքային նախարարություններում նոր պաշտոնյանների նշանակելու հարցի շուրջ: Իշխանությունը քննարկել է ՀՀ ՊՆ, ՀՀՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, ինչպես նաև Ֆինանսների նախարարի պաշտոններում նշանակելու հարցը: Խորհրդարանում խմբակցության ղեկավարի, քարտուղարի ու հատկապես հանձնաժողովների նախագահների հարցը ևս ՔՊ-ականները քննարկել են, բայց դեռևս վերջնական եզրակացության չեն եկել:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՔՊ վարչության անդամների միջև վերջին ժամանակահատվածում լուրջ տարաձայնություններ են հասունացել, լարված են հատկապես ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանի ու Հակոբ Սիմիդյանի փոխհարաբերությունները, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ևս Թորոսյանի հետ շատ լարված է: Նշվում է նաև, որ լարվածություն կա նաև Փաշինյանի ու Թորոսյանի միջև, ինչի համար անգամ որոշված է, որ Թորոսյանը ԱԺ-ում ուղղակի սովորական պատգամավոր է մնալու: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում այս քննարկումները ՔՊ-ում շարունակվելու են:

Սոնա Գրիգորյան




Լրահոս