Ֆրանսիայում կորոնավիրուսի հնդկական «Դելտա» շտամը դարձել է գերակայող: Այս մասին հայտնում է Sante publique France-ը: Նշվում է, որ երկրում իրավիճակը վատթարանում է համաճարակաբանական ցուցանիշների 11 շաբաթ բարելավումից հետո։
Վերջին օրերին երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Նոր դեպքերի կեսից ավելիի պարագայում «մեղքն» ընկնում է «Դելտա» շտամի վրա:
Վարակվածների թվի աճը հատկապես նկատելի է 15-ից 44 տարիքային խմբում` հասնելով 53% աճի: 45-64 տարեկանների խմբում աճը կազմում է 12%:
Հուլիսին «Դելտա» շտամը գերակայող է դարձել նաև ԱՄՆ-ում և Գերմանիայում։