
Հայիթիի սենատը՝ խորհրդարանի վերին պալատը, ուրբաթ իր խոսնակ Ժոզեֆ Լամբերին հռչակել է հանրապետության ժամանակավոր նախագահ։ Այս մասին հայտնում է juno7 պորտալը։
Որոշման ընդունմանն աջակցել են 10 սենատորներից 8-ը։
Լամբերը նախագահի լիազորությունները կկատարի մինչ 2022 թվականի փետրվարի 7-ը՝ նորընտիր նախագահի պաշտոնավարման մեկնարկը։ Երկրում նախագահ կընտրեն սեպտեմբերին։