Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության անվտանգության ապահովման, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների փոխադրման խնդիրներ: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ նախարարությունից։
ՌԴ խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համա