Լեգենդար բռնցքամարտիկ Քրիս Էուբենկի որդին ջրահեղձ է եղել Դուբայում: Նա նաև բռնցքամարտով էր զբաղվում և վերջերս տեղափոխվել էր MMA: Սեբաստիան Էուբենկը կին և մեկ ամսական երեխա ունի, հայտնում է The Sun-ը:
Սեբաստիան Էուբենկը մահացել է Դուբայում արձակուրդում գտնվելու ընթացքում` իր ծննդյան 30-ամյակից մի քանի օր առաջ: Նշվում է, որ Սեբաստիանին մահացած են գտել լողափին՝ ջրահեղձվելուց հետո:
Սեբաստիանը երկու մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և երկուսն էլ հաղթել է մինչև MMA տեղափոխվելը, որտեղ հասցրել է մենամարտել միայն մեկի հետ: Նրա որդին՝ Ռախիմը, ծնվել է ընդամենը մեկ ամիս առաջ:
Քրիս Էուբենկ ավագը ունի չորս երեխա ՝ Քրիս Էուբենկ կրտսեր, Սեբաստիան, Էմիլի և Ժոզեֆ: