Ուկրաինայում խոսել են ռուսներին արտաքսելու պլանների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ Ուկրաինան կվերադարձնի Ղրիմը, 500.000 ռուսաստանցի կարտաքսվի այնտեղից: Այս մասին ասել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը՝ «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում: Նրա պարզաբանմամբ՝ խոսքը 2014 թվականից հետո թերակղզում բնակություն հաստատողների մասին է:

Փոխվարչապետն ասել է, որ Ուկրաինայի կառավարությունը մի քանի տեսակետ ունի այս հարցում, բայց նա իրեն անվանում է «արտաքսման» ընթացակարգի կողմնակից:

Ղրիմի հասարակական պալատի ղեկավար Ալեքսանդր Ֆորմանչուկը Գորդոնի հայտարարությունը խելագարության դրսևորում է համարել:

«Այս ամենը չափազանց հպարտ և ունայն մարդու պատրանքներ են: Եթե նա ​​կարծում է, որ կարող է որոշել Ղրիմի ճակատագիրը, ապա սխալվում է: Ռուսաստանը ոչ մի դեպքում չի պատրաստվում որևէ մեկին դուր գալ և Ղրիմը վերադարձնել որևէ մեկին: Ղրիմը եղել է, կա և կլինի ռուսական »,- ասել է նա:




Լրահոս