Ֆլորիդայի օդանավակայանում պայթյունի վտանգի պատճառով ուղևորներին տարհանել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ/Հոլլիվուդ միջազգային օդանավակայանում պայթյունի վտանգի պատճառով տարհանել են ուղևորների մի մասին:

«Շերիֆի գրասենյակի աշխատակիցները տեղեկացվել են պայթյունի սպառնալիքի մասին։ Որպես նախազգուշական միջոց՝ աշխատակիցները տարհանել են 2-րդ և 3-րդ տերմինալները, ինչպես նաև փակել են մուտքը օդանավակայան», – հայտնել է տեղի շերիֆի գրասենյակը:

Նշվում է, որ սակրավորների թիմը հետաքննություն է անցկացնում։

Շերիֆի գրասենյակը խորհուրդ է տալիս խուսափել այն շրջանից, որտեղ գտնվում է օդանավակայանը։




Լրահոս